ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին է անդրադարձել թուրք վերլուծաբան Բուհանեթթին Դուրանը։ Նա հոդված է հրապարակել այդ թեմայով՝ դիտարկման առնելով երկրաշարժից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության գործընթացները։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Դուրանը նախ նկատել է, որ Թուրքիան շուրջ 88 երկրից հումանիտար օգնություն է ստացել, ինչպես նաև այդ երկրներից աղետի գոտի է ուղարկվել շուրջ 11.302 օտարերկրացի փրկարար: Երախտագիտություն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք օգնության ձեռք են մեկնել Թուրքային։
Իսկ արտաքին քաղաքականությունում տեղի ունեցող իրադարձությունները որակել է որպես հնարավորություն՝ լուծելու այն տարաձայնությունները, որոնք առկա են այս կամ այն երկրի հետ ունեցած հարաբերություններում:
«Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո, Թուրքիայում առկա միասնականությունը, որին ներգրավված են նաև օտարերկրյա գործընկերները, այսպես կոչված «Երկրաշարժային դիվանագիտություն» է առաջ քաշել»:
Դուրանը կարծում է, որ այս գործընթացներին ավելի արագ զարգանալու ազդակ են տալիս օտարերկրյա պաշտոնյաների այցը Թուրքիա, ապա նաև մոտակա աղետի գոտիներ:
Հեղինակի խոսքով՝ այդ այցերից մեկի՝ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի այցի ընթացում արտաբերված «Հունաստանը եղել է առաջիններից, ով 1999-ին երկրաշարժից հետո օգնության է հասել Թուրքիային» միտքը որոշակի դրական ազդեցություն է ունեցել Հունասատանի հանդեպ իր ունեցած վերաբերմունքի վրա:
Անդրադառնալով հումանիտար օգնությանը, որոնք Թուրքիա են ուղղարկվում աշխարհի չորս կողմից, հեղինակը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Թուրքիան մշտապես աջակցել է այն երկրներին, որոնք ունեցել են դրա կարիքը (աղետի ժամանակ) և այդ գործողությունները որակել է որպես ներկայումս ստացվող աջակցության գլխավոր պատճառ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ