ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Ստամբուլի հիվանդանոցներում շարունակում են բուժում ստանալ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից տուժած 1233 քաղաքացիներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ վիրավորներին մեգապոլիս են տեղափոխել ինչպես սանիտարական ավիացիան, այնպես էլ Թուրքիայի ռազմատրանսպորտային ինքնաթիռները։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, երկու երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշում՝ ավելի քան 7 բալ ուժգնությամբ էպիկենտրոնով (տեղական ժամանակով 04.17-ին՝ 7.7 բալ և 13.24-ին՝ 7.6 բալ):
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ