ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Փետրվարի 21-ին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Զրույցը տեղի է ունեցել ԵՄ նախաձեռնությամբ, տեղեկանում ենք Հայաստանում ՌԴ դեսպանատնից։
Նշվում է, որ կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցին:
Գալուզինը նշել է, որ Բրյուսելի կողմից Հայաստանում, այսպես կոչված, ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշումն ունի ակնհայտ աշխարհաքաղաքական ենթատեքստ, ինչը չի նպաստում Հարավային Կովկասում իրավիճակի իրական կայունացմանը:
Ընդգծվում է, որ այդ հարցում Բաքվի ու Երևանի միջև չկա կոնսենսուս:
--00—ՅՄ