ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Փետրվարի 22-ին ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի նախագահությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել:
Քննարկվել են ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի և հերթական նիստի աշխատանքների հետ կապված հարցեր:
Հերթական նիստի օրակարգում ընդգրկված են պարտադիր քննարկման ենթակա ԱՀ վերաքննիչ դատարանի դատավորի նշանակման մասին, երկրորդ ընթերցման ներկայացված ««Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ««Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխութուն կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի քննարկման հարցերը:
Ներառված են նաև հարցեր Արցախի Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին:
Նիստը կամփոփվի պատգամավորների հայտարարություններով:
--00—ՅՄ