Ստեփանակերտում՝ խմորեղենի արտադրամասում, հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

1

Փետրվարի 22-ին` ժամը 15:49-ին, ԱԻ պետական ծառայության «911» ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկ 5 հասցեում հրդեհ է բռնկվել, հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հրդեհը շիջելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական  մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը: 

Հրդեհի հետևանքով այրվել է մայրաքաղաքի բնակչին պատկանող խմորեղենի արտադրամասի պարագաները, կախովի առաստաղը և մասնակի այրվել է մեկ պահարան: Փրկարարները մարել են շինության մեջ բռնկված հրդեհը, ինչպես նաև խմորեղենի արտադրամասից դուրս են բերել արագ բռնկվող իրերը՝ փայտյա գույքը, ստվարաթղթերը:  

Կանչի մասին հաղորդվել է «Արցախէներգո», «Արցախգազ» և «Շտապ բժշկական օգնության կայան» ընկերություններին: 

Դեպքի առթիվ ստուգումներ  է  իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

--00—ԼՄ