ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Վարդանյանն ամեն ինչ արեց Բաքվի հետ բանակցությունները տապալելու համար, իսկ Ադրբեջանը պատրաստ էր: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նավասարդյանի համոզմամբ, Վարդանյանը Արցախում կապիտալ կուտակեց, ինչ-որ զանգվածի համար նա շատ ավելի ընկալելի դարձավ։ Բանախոսի պնդմամբ, Վարդանյանը կամ կարող է մնալ Արցախում և ընդդիմադիր դառնալ, կամ էլ՝ տեղափոխվել Երևան և այստեղ քաղաքական գործունեություն իրականացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ