ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով կառավարությունը ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումները սահմանելիս իրավիճակը չի գնահատել։ Նավասարդյանը մտահոգություն ունի, որ իշխանությունները լուրջ չեն վերաբերվել մամուլի հետ աշխատանքին։
«Պետք է հանել անիմաստ և չգործող սահմանափակումները։ Ես ուզում եմ հավատալ, որ սա ոչ թե ազատ մամուլի դեմ ուղղված, այլ պարզապես չմտածված քայլ է կառավարության կողմից։ Իրավիճակը ոչ էլ փորձել են գնահատել և դրան համահունչ սահմանափակում գտնել, պարզապես մի ստանդարտ ձևակերպում են վերցրել, դրել են որոշման մեջ»,- 24TV-ի եթերում ասել է Նավասարդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։