ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Մեկնարկել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնողներին միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից:
Այն շահառուները, որոնք միանվագ դրամական աջակցության ստացման եղանակը նշել են «կանխիկ», աջակցության գումարը կարող են ստանալ՝ անձը հաստատող փաստաթղթով ներկայանալով «Արցախբանկ» ՓԲԸ՝ Արցախի Հանրապետությունում գործող ցանկացած մասնաճյուղ: Ընթացիկ տարվա փետրվարի 24-ի դրությամբ շահառուներին կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությանը հնարավոր է ծանոթանալ կից հղմամբ:
--00—ՅՄ