ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Բաքվում ընթանում է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները:
Աշխատանքային այցով Բաքու ժամանած Ռուսաստանի արտգործնախարարը երեկ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հիշեցնենք, որ Լավրովի այս ուղևորությունը համընկնում է 2022 թվականի փետրվարի 22-ին Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ամենաբարձր մակարդակով ստորագրման առաջին տարեդարձի հետ:
--00—ՅՄ