ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Այս օրերին ցավով ենք հիշում Սումգայիթյան ողբերգությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ անդրադառնալով 1988 թվականի փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ ազգաբնակչության նկատմամբ կազմակերպված և իրականացված զանգվածային սպանություններին և տեղահանությանը։
«Անցյալի իրադարձությունների հիշողությունը խթան է այն ջանքերի համար, որոնք ուղղված են ապագայում դրանց կրկնության բացառմանը։» - նշված է հաղորդագրության մեջ։
--00—ԱՊ