ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին ընդունել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին։
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը արդյունավետ աշխատանք է մաղթել խորհրդի նորանշանակ կազմին և նախագահի պարտականությունները ստանձնած Սամվել Բալայանին՝ հույս հայտնելով, որ նրանց գործունեությունը կխթանի հեռուստառադիոընկերության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և Արցախում տեղեկատվական դաշտի զարգացմանը:
--00—ՅՄ