ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Երևանում Մոսկովյան մշակութագործարարական «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ ժ/պ Նազելի Էլբակյանը։ Տեղեկանում ենք Գյումրիի համայնքապետարանի մամուլի ծառայությունից։
Վահրամ Կարապետյանն իր խոսքում ներկայացրել է «Դոմ Մոսկվիի» գործունեությունը, անդրադարձել անցնող տարիների ընթացքում կենտրոնի կողմից իրականացված ծրագրերին, խոսել առաջիկա նախաձեռնությունների մասին։
Վարդգես Սամսոնյանն իր խոսքում կարևորել է կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերը, միաժամանակ պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության։
«Դոմ Մոսկվի» կենտրոնն իրականացնում է ծրագրեր՝ մշակույթի, տուրիզմի, կրթության ոլորտներում։ Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են վերը թվարկված ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի, հնարավոր համագործակցությունների , ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների ու առաջիկա անելիքներին մասին։
--00—ՍՊ