ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակում ավտոմեքենա է այրվում։ Հաղորդում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ Տիգրան Մեծ փողոցի 109 շենքի դիմաց այրվում է Opel Astra մակնիշի ավտոմեքենան:
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Այրվել է ավտոմեքենայի սրահը մասամբ։
Տեղում պարեկները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Գյումրիի բնակիչ Կարինե Կ․-ին, իսկ մեքենան վարել է Գյումրիի բնակիչ Ալեքսանդր Կ․-ն։
--00—ՍՊ