ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ զինվորականների հետ միջոցներ են ձեռնարկում ՌԴ պետական սահմանը խախտած ուկրաինացի դիվերսանտներին ոչնչացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնում:
«Բրյանսկի մարզի սահմանամերձ Կլիմովսկիի շրջանում ՌԴ ԱԴԾ-ն և ՌԴ ՊՆ կից ուժերը միջոցներ են ձեռնարկում պետական սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար», - նշել է ԱԴԾ-ն։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ռուսական լրատվամիջոցները, հինգշաբթի առավոտյան մի քանի տասնյակ ուկրաինացի դիվերսանտներ մտել են Բրյանսկի մարզի սահմանամերձ շրջան։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ