ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը կոչ է անում կարմրուկի դեմ չպատվաստված բուժաշխատողներին պատվաստվել և տուրք չտալ տարատեսակ դավադրապաշտական տեսություններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թորոսյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։
«Ինչպես Առողջապահության նախարարությունից այսօր նշեցին, կարմրուկի դեպքերը եղել են բերովի, սակայն նաև լոկալ տարածում են ստացել, ինչը շատ ցավալի է: Վաղուց նման իրավիճակ չենք ունեցել։ Մենք ունեցել ենք բերովի դեպքեր, որոնք լոկալ մնում էին և չէին տարածվում։ Հիմա փաստորեն ունենք լոկալ տարածումներ և իմ տեղեկություններով՝ այն հիվանդանոցի ներսից է տարածվել, հիվանդ երեխայից՝ մյուսներին։ Նաև մի տեղեկություն կա, որ այդ տարածման օղակում դեր է ունեցել նաև չպատվաստված բուժաշխատող, ինչը ինքնին ցավալի է»,- ասաց Թորոսյանը։
Պատգամավորի խոսքով՝ բժիշկները, բուժաշխատողները, բուժքույրերը իրականում կոչված են քաղաքացիներին օգնելու դիմակայելու հիվանդություններին, բայց, ըստ Թորոսյանի՝ երբեմն նրանք ևս տուրք են տալիս դավադրապաշտական տեսություններին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ