ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
ԵՄ-ն նախկինի պես մտահոգված է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժման ազատության շարունակավող խաթարումն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, այդ թվում` առողջության, կրթության և սննդի իրավունքների վրա:
Այս մասին ԵՄ-ի տարածած հայտարարության մեջ նաև ասված է․
«ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին կոչ է անում երաշխավորել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, և ենթարկվել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմանը։
ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել ներգրավվել երկխոսության մեջ, այդ թվում ՝ երկրների ղեկավարների մակարդակով։ Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ խաղաղ գործընթացի շարունակմանը»։
--00—ԶՀ