ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Կոմիտասի պողոտայի սկզբնամասում գտնվող Մ. Մկրտչյան հրապարակի և «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Տարածքը մաքրվում է տարիներ առաջ այգում կառուցված շինությունների ապամոտաժման հետևանքով կուտակված շինաղբից և փոշուց: Ծավալուն այս աշխատանքները կազմակերպել և գործընթացի իրականացմանը հետևել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:
Հարգելի արաբկիրցիներ, պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Կարճ ժամանակահատվածում այգին դառնալու է երևանցիների ամենասիրված հանգստի գոտիներից մեկը:
--00—ՅՄ