ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից։
Այս մասին ասված է օրինագծի նախաձեռնողի՝ իշխող «Վրացական երազանք» և «Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժման և խորհրդարանական մեծամասնության համատեղ հայտարարության մեջ, հայտնում է Սպուտնիկ Վրաստանը։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենք, որից հետո Թբիլիսիում ցույցեր սկսվեցին։
Ըստ օրենքի՝ շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք և լրատվամիջոցները կստանան օտարերկրյա գործակալի կարգավիճակ, եթե նրանց եկամտի 20 %-ից ավելին ստացվի արտերկրից։ Նման կազմակերպությունները պարտավոր են գրանցվել որպես օտարերկրյա գործակալ, հակառակ դեպքում կտուգանվեն։
Ըստ իշխանության՝ օրենքը միտված է թափանցիկությանը, ըստ քաղհասարակության՝ այն շատ լուրջ հարված է վրացական ժողովրդավարությանն ու քաղաքական, քաղաքացիական այլընտրանքին։
--00—ԼՄ