ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Ադրբեջանն այս փուլում լայնածավալ գործողությունների չի գնա, բայց խաղաղ բնակչության՝ գյուղացիների, գյուղաշխատանքներ իրականացնողների, ուժային կառույցների աշխատողների նկատմամբ կդիմի ռազմական սադրանքների, որպեսզի ստեղծվի իմիտացիա, որ Արցախում անվտանգ չէ, բնակչությունն էլ հեռանա: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Փորձագետի կարծիքով, Էրդողանին առայժմ մեկ այլ գլխացավանք պետք չէ, իսկ Ադրբեջանի ցանկացած անհաջողություն դիտարկվելու է որպես Էրդողանի անհաջողություն, չի բացառվում նաև, որ եթե Ադրբեջանը Արցախում գնա ռազմական բախման՝ անհաջողություն ունենա:
Անդրադառնալով Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Բաքվի պահանջներին՝ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ Լաչինում անցակետ դնել՝ նշանակում է Արցախը հայաթափելու երաշխիքներ տալ: «Ադրբեջանն Արցախում կռվածներին համարում է ահաբեկիչներ, ցանկացած պահի կարող է ձերբակալել նրանց, որոնք օժանդակել են Արցախյան երկրորդ պատերազմին, այդ թվում՝ կանանց, որոնք օգնել են իրենց որդիներին ու ամուսիններին»,-ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ