ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Թուրքիայում տնտեսական պատկերի մասին մի քիչ պատկերացում կազմելու համար ասեմ, որ երկրաշարժի գոտի համարվող 10 նահանգներում գործող բոլոր ձեռնարկատիրական ընկերությունները վեց ամսով ազատվել են ինչպես հարկային, այնպես էլ վարկային պարտավորություններից։ Իսկ ահա մի շարք ապրանքներ, ինչպիսիք են բժշկական պարագաներ, դեղեր, մեքենաներ, ազատվում են մաքսատուրքից․․․ Այսինքն բացի այն, որ հսկայական ծախսերի տակ է ընկնում, նաև մուտքերն են պակասում․․․»։
--00—ՍՊ