ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է․ «Չինաստանի կառավարությունը արհեստական բանականությունը (AI) ներդնում է բանակ։
Առայժմ AI-ին ունենալու է խորհրդատվական գործառույթ։
Այն չի կարող ռազմական գործողությունների ժամանակ մասնակից լինել հրամանների մշակմանը, կամ հրամաններ տալուն։
Արհեստական բանականությունը ռազմական կառույցում ամբողջական օգտագործվելու է հատկապես հետախուզական ոլորտում։
Հատկանշական է, որ AI-ին չինական կառավարությունը չի վստահում սեփական ռազմական կառույցի որևէ ինֆորմացիա, անգամ կառույցի աշխատակիցների տվյալները»։
--00—ՅՄ