ԵՄ դիտորդները չեն կարող Ադրբեջանի դեմ զեկույցներ գրել, սխալ է հույսը ուրիշների վրա դնելը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

ԵՄ դիտորդները չեն կարող Ադրբեջանի դեմ զեկույցներ գրել, սխալ է հույսը ուրիշների վրա դնելը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի համոզմամբ, գերտերությունները մրցում են ՀՀ տարածքում, պարզ չի, թե Հայաստանը ուր է գնում և ինչ քայլեր է իրականացնում։

Փորձագետը կասկածանքով է վերաբերվում այն կանխատեսմանը, թե ՀՀ-ն փորձում է փոխել աշխարհաքաղաքական օրիենտացիան, ըստ նրա` Հայաստանն ու Ռուսաստանը պարզապես փոխադարձ գզվռտոցի մեջ են։ Հովհաննիսյանի պնդմամբ, չկա նաև ռուս-թուրքական տանդեմ ընդդեմ Հայաստանի, նրա կարծիքով, աբսուրդ է դրա մասին խոսելը, քանի որ եթե այդպիսի տանդեմ լինի, ապա Հայաստանին նոր ցեղասպանություն կսպառնա։

--00—ԱՊ