ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Վրաստանում ցուցարարները կառավարությունից պահանջել են հրաժարական տալ։ Այժմ Թբիլիսիի կենտրոնում գտնվող վրացական խորհրդարանի առջեւ՝ բեմում, ելույթ է ունենում ընդդիմության ներկայացուցիչներից եւ բողոքի կազմակերպիչներից մեկը: Հայտնում է RTVI-ի թղթակիցը։
Կենտրոնում հավաքվել է շուրջ 40 հզ․մարդ։ Խորհրդարանի շենքի ուղղությամբ հրավառություն է կազմակերպվել։ Նշենք՝ բեմում ելույթ ունեցողների խոսափողը պարբերաբար անջատվում է։
--00—ՍՊ