ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս պահին ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։
Երևանի քաղաքապետարանից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ իրավապահ մարմինների աշխատակիցներն այս պահին նրա աշխատասենյակում են։ Մեր տեղեկություններով՝ Գ. Սիմոնյանը Տիգրան Ավինյանի կադրերից է։
--00—ԶՀ