ՀՀ-ն առանձնահատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերություններին. նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

download.png

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։



Ուղերձում ասվում է.



«Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Չինաստանը կշարունակի զարգացման վերընթաց ուղին՝ նշանակալի ներդրում ունենալով խաղաղության և կայունության հաստատման գործում:



Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդմանը և խորացմանը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ընդլայնել հայ-չինական բազմոլորտ համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունը:



Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարօրություն»։

--00—ԶՀ