ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Աֆղանստանի «Թալիբան» շարժումը ակնկալում է միջազգային ճանաչում և ցանկանում է բարեկամական հարաբերություններ ունենալ բոլոր երկրների, այդ թվում ՝ ԱՄՆ-ի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը:
«Աշխարհը չպետք է վախենա մեզանից, մեզ պետք է ճանաչեն: Մենք ուզում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր երկրների հետ, այդ թվում` ԱՄՆ-ի»,- ասել է Մուջահիդը:
--00--ԱՀ