ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Առողջապահության նախարարության մասնագետները Կոպենհագենում մասնակցում են Համաեվրոպական առաջնորդության ակադեմիային (ELA):
ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն, ողջունելով նրանց, նշել է.
«Առողջապահական համակարգերը վերափոխելու, համավարակից հետո արագ վերականգնելու, առողջապահական հնարավոր արտակարգ իրավիճակներին պատրաստվելու և արձագանքելու, ինչպես նաև համընդհանուր առողջապահական ծածկույթի ստեղծման համար առողջապահական համակարգերի բոլոր մակարդակներում առաջնորդների կարիք ունենք»:
Ակադեմիայի շրջանակներում մասնագետների միջև փորձի փոխանակումը կնպաստի նրանց գիտելիքների և կարողությունների զարգացմանը:
--00—ՅՄ