ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ներկայացուցիչները մարտի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Սիրիայի հարցով աշխատանքային հանդիպում կանցկացնեն Մոսկվայում: Հանդիպման օրակարգում ներառված է թե՛ Սիրիա-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, թե՛ վերջերս Սիրիայում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Դիվանագիտական աղբյուրներից պարզ է դարձել Մոսկվայում տեղի ունենալիք քառակողմ հանդիպման ներկայացուցիչների անունները: Ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավարը լինելու է ՌԴ նախագահաի Միջին արևելքի և Աֆրիկյան երկրների հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը, Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության ղեկավարը՝ ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքացիական գծով խորհրդական Ալի Ասգար Աջըն, Թուրքիայի Հանրապետության պատվիրակության ղեկավարը՝ ԹՀ ԱԳ նա[արարի տեղակալ Բուրաք Աքչափարը, իսկ Սիրիայինը՝ ԱԳ փոխնախարար Էյմեն Սուսանը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում անկացվելիք քառակողմ հանդիպման մասին Թուքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր մարտի 8-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ Անկարայում հրավիրված համատեղ ասուլիսում:
--00—ԶՀ