ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24 News
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը Սիրիայի հարցով մնում է օրակարգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտնել էր, որ Աստանայի ձևաչափով ղեկավարների՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա գագաթնաժողովի օրակարգն ուղղված է լինելու սիրիական կարգավորման հարցում առավել շոշափելի առաջընթացի հասնելուն: Լավրենտևը հաստատել է, որ գագաթնաժողովը կարող է անցկացվել 2022 թվականի սկզբին Թեհրանում: Գագաթնաժողովը պետք է անցկացվի դեմ առ դեմ ձևաչափով։
--00--ԱՀ