ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Ադրբեջանը արդյունավետ է գործում, ՀՀ-ն հրաժարվում է Արցախի նկատմամբ իր իրավունքներից: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը։
Սահակյանի հետ հարցազրույցի հիմնական շարժառիթը բոլորովին վերջերս հրապարակված նրա հոդվածն էր («Նոր աշխարհակարգը․ Վեստֆալից մինչև Հայաստան», «Հետք», 25.02. 2023): Սահակյանի համոզմամբ, մեր բոլոր դժբախտությունների պատճառը մեր չիմացությունն է, այլ խոսքով ասած՝ մեր իրավունքների չգիտակցումը։
Ավելին, ըստ նրա՝ մենք սարսափում ենք մեր իրավունքներից։ Հոդվածի մեխն այն է, որ իրավունքն է ուժ ծնում և դա է միջազգային հարաբերությունների առաջնային խաղի կանոնը՝ Վեստֆալից մինչև արդի ժամանակաշրջան։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ