ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բահրեյնում ելույթիցս հետո ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողները և խնդրեցին պատասխանել երկու հարցի: Ի պատասխան ասացի, որ, միևնույնն է, չեք ցուցադրելու։
-Չէ՛, չէ՛, ի՞նչ եք ասում, REAL TV-ն հաստատ կցուցադրի- պատասխանեց ինձ լրագրողը:
Հարցրին կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել:
Ասացի՝ մարդկանց կյանքի հետ մի՛ խաղացեք, մենք զենք ԼՂ չենք տեղափոխում, իզուր մի՛ փնտրեք:
Երկրորդ հարցը վերաբերում էր ականներին: Պատասխանեցի, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է արձանագրել, որ նման բան չկա:
Մինչ հիմա ոչ մի կտոր այդ հարցազրույցից հրապարակված չէ:
Փոխարենը ձոն է հնչում, թե ինչպես Սագիբա Գաֆարովան՝ ԱԶ Մեջլիսի նախագահը, բացահայտեց ՀՀ ԱԺ նախագահի ստերը, որ իրականում Լաչինի միջանցքը բաց է, և որ հայերը 30 տարի օկուպացրել էին իրենց տարածքները և այլն, և այլն, կարճ ասած՝ հին ադրբեջանական սկավառակի նոր պրեզենտացիա:
Ազատություն եմ մաղթում հարևան երկրի ժողովրդին և մամուլին»:
--00—ԼՄ