ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«2023 թվականի մարտի 15-ի ժամը 07:00-ի դրությամբ Ռազմավիրական ճանապարհը գործում է կանոնավոր ռեժիմով»,- այսօր հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ մարտի 14-ին Մոսկվայի ժամանակով ժամը 01:30-ից (Երևանի ժամանակով 02:30-ից) Ռազմավիրական ճանապարհով Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում երթևեկությունը փակվել Էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ:
--00—ԶՀ