Էրդողանն ու Ալիևը հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

aliev erdogan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումը կայացել է Թուրքիայում` նախագահական նստավայրում:

Երկու նախագահների հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում:



Նրանք կարծիքներ են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։



Ալիևն ու Էրդողանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը քաղաքական, տնտեսական, առեւտրային, էներգետիկ, պաշտպանական արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաեւ քննարկել են տարածաշրջանային հարցեր։



--00—ՍՊ