ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Մայրաքաղաք Վաշինգթոնի Քեննեդու անվան կենտրոնի «Միլենիում» բեմահարթակում տեղի ունեցավ «Նաղաշ» անսամբլի անզուգական համերգը, որով էլ սկսվեց սիրված երաժիշտների ամերիկյան շրջագայությունը Center Stage ծրագրի շրջանակում։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է ֆեյսբուքյան էջում։
««Նաղաշի» շնորհալի երաժիշտ կատարողներն այս օրերին ամերիկյան հանդիսատեսին են ներկայացնում հայկական մշակութային ժառանգությունը՝ հանդես գալով ազգագրական ու դասական երաժշտության տարրերը մեկտեղող իրենց ինքնատիպ կատարումներով»,-նշվում է հաղորդագրությունում։
Խմբի և նրանց ամերիկյան համերգային շրջագայության մասին ավելի իմանալու համար տես՝ centerstageus.org/artists/naghash-ensemble։
--00—ԼՄ