ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Ռուսաստանում քառակողմ՝ Թուրքիա-Սիրիա-Իրան-Ռուսաստան հանդիպում է նախատեսվում արտգործնախարարների մակարդակով, գրում է Ermenihaber.am-ը։
Ըստ թուրքական կողմի՝ ռուսական կողմից արդեն հրավեր կա և կողմերի փոխարտգործնախարարները մարտի 15-ին պետք է ժամանեին Մոսկվա հանդիպման մանրամասները քննարկելու համար։ Սակայն, մարտի 16-ին պարզ է դարձել, որ հանդիպումը տեխնիկական պատճառներով անհայտ ժամանակով հետաձգվել է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ