ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Մարտի 19-ի լույս 20-ի գիշերը Թուրքիայի Հաթայ նահանգի Իսքենդերուն քաղաքի մի շարք փողոցներում կուտակված ջուրը հեղեղումների պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ ջրի կուտակումների պատճառը ծովի մակարդակի բարձրացումն է եղել: Քաղաքը գտնվում է Միջերկրական ծովի ափին։
Հեղեղումներից տուժել են մի շարք տների ու հասարակական շինությունների առաջին և նկուղային հարկեր: Ջրերի կուտակումները զգալի են հատկապես քաղաքի Չայ թաղամասում, որի փողոցներում դադարեցվել է ավտոմեքենաների երթևեկությունը:
Հիշեցնենք, որ Իսքենդերունը Թուրքիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժից առավել տուժած քաղաքներից մեկն է:
--00—ՅՄ