Կալանավորվածին այցի եկած քաղաքացու գրպանում հայտնաբերվել է մարիխուանա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

նկար

2023 թ․ մարտի 20-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Գ․ Խ․-ին այցելած քաղաքացիներ Ա․ Ա-ին և Գ․ Մ․-ին, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԾ հանրային կապերի բաժինը։

Խուզարկության արդյունքում քաղաքացի Ա․ Ա-ի տաբատի ձախ գրպանից հայտնաբերվել է թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուրը 5․4 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։

Ա․ Ա․-ն բանավոր հայտնել է, որ փաթեթի պարունակությունը հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, և բերել էր քրեակատարողական հիմնարկ՝ կարճատև տեսակցության ընթացքում կալանավորված անձին փոխանցելու համար։

--00—ԼՄ