Իտալիան և Հունաստանը կաջակցեն ՀՀ-ի և Ադրբեջանի մասնակցությամբ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

98785

Իտալիան ողջունում է խաղաղ համաձայնագրի բանակցությունների նախագծի ավարտի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնման մասին հայտարարությունը։ Այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳՆ-ն։

«Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել կարգավորման գործընթացին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։», - մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Այս մասին էլ հայտարարություն է տարածել Հունաստանի ԱԳՆ-ն։

 «Համաձայնագրի անհապաղ ստորագրումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում համագործակցության և փոխըմբռնման համար։» , - ընդգծված է հայտարարության մեջ։

 

 

 --00—ԱՊ