ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո թվիթերում գրառում է արել․ «Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որպեսզի արտահայտեմ իմ աջակցությունը Հայաստանի հետ կայուն խաղաղությանը և մեր պատրաստակամությունն աջակցելու այդ ջանքերին։
Ուղիղ բանակցությունները տևական և հարատև խաղաղության հասնելու միակ միջոցն են»,- գրել է նա։
--00—ՍՊ