ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Մարտի 21-ին Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց` դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը, որի բռնապետական ռեժիմը շրջափակման մեջ է պահում 120 000 հայերի: Տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից։
«44-օրյա պատերազմից գրեթե 3 տարի անց ադրբեջանական բռնապետությունը շարունակում է հալածել արցախահայությանը։
Ադրբեջանը շարունակում է անողոք ռազմական սադրանքներով թիրախավորել հայ խաղաղ բնակիչներին և զինվորներին։
Պատերազմը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ այս հանցագործությունները մնում են անպատիժ եւ խլանում աշխարհի լռության մեջ:
Մեր պայքարը շարունակվում է», -ասում էին ակցիայի մասնակիցները:
Նրանք եռագույն ծխագլաններ են արձակել եւ այրել Ադրբեջանի դրոշը:
--00—ՍՊ