ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբի՝ կառույցի անունից արված հայտարարությանը, որում վերջինս նշում էր, որ ԱՄՆ-ը բոլոր կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը:
Մարուքյանը նշել է, որ ԱՄՆ-ի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում կրակել և սպանել են հայ զինվորի:
«Ագրեսորի և այդ ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան անընդունելի է և խրախուսում է ագրեսորին»,- գրել է Մարուքյանը։
--00—ԶՀ