«Դու վառեցի՞ր երեխեքին, Ռադիկն էլ բենզինը լցրեց Լևոնի վրա՞, ճի՛շտն ասա». Ազատի կացարանի գործով նիստ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստի ժամանակ կողմերի հարցերին պատասխանող ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը, ի պատասխան իրեն ուղղված փաստաբան Նորայր Նորիկյանի հարցին, հայտնեց, որ իր հետ եղել են ևս 2 զինծառայողներ։ Հակոբյանն էլ պարզաբանեց, որ հրդեհի ծագման պատճառն իր մեքով է եղել։

«Եթե այդ պահին կրակը հանգցնեիր, երեխաները սաղ կմնա՞յին»։ Ամբաստանյալը կոնկրետ պատասխան չտվեց այս հարցին, ինչից հետո զինծառայողի ծնողը սկսեց մեղադրել վկային, թե ինքն է հրդեհել կացարանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԼՀ