ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
ԵՄ-ն պետք է հիմնովին վերանայի իր քաղաքականությունը տարածաշրջանում։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխաել Ռոթը։
«Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղը և գնալով դառնում է էլ ավելի ագրեսիվ»,- գրել է նա՝ հավելելով, որ ժողովրդավարությունը/ազատությունը և անվտանգությունը մեդալի երկու կողմերն են: Եվրամիությունը և նրա անդամ երկրները պետք է ավելի շատ ջանքեր ներդնեն երկուսին էլ հասնելու համար:
--00—ՅՄ