ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Մենք պետք է տարբերենք Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակից, որը հայերով բնակեցված անկլավ է Ադրբեջանի կազմում։ Այս մասին ֆրանսիական հեռուստատեսության հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
Նա նշել է, որ Ֆրանսիան հավատարիմ է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրին նպաստելուն և նշել, որ Ֆրանսիայի, ԵՄ-ի և Արդարադատության միջազգային դատարանի դիրքորոշումն այն է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է վերացնել առանց որևէ պայմանի։
Կոլոննան հայտարարել է հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին։
--00—ՅՄ