ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական իրավաբանները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը։
«Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված ռազմական համագործակցության տարեկան պլանի համաձայն՝ Բաքվում կայացել է երկու երկրների ռազմական իրավաբանների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, տնտեսական հարցերը տարածաշրջանում, միջազգային մարդասիրական իրավունքը և այլ հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել իրավական ծառայության կազմակերպման, զինվորական օրենսդրության և զինվորական իրավաբանների ծառայողական գործունեության ոլորտում փորձի շուրջ»:
--00—ՅՄ