ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»։ Այս մասին գրում է Armsport.am-ը՝ հղում անելով El Chiringuito-ին։
35-ամյա հարձակվողը կարիերան շարունակելու համար որպես առաջնային տարբերակ դիտարկում է հարազատ ակումբ տեղափոխվելը։
Աղբյուրը նշում է, որ այժմ ամեն ինչ կախված է «Բարսելոնայի» ղեկավարության դիրքորոշումից և ակումբի ֆինանսական հնարավորություններից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ