ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից սպառնացել է Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերին նոր ռազմական գործողություններով: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ըստ Էրդողանի՝ այդ օպերացիաներն իրականացվելու են ինչպես երկրի ներսում, այնպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս:
«Մեր գործողությունները մեր սահմանների ներսում և դրսում կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ահաբեկիչին չենք վերացրել»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ
«»