ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Թուրքիայի հավաքականը Հայաստանի հետ վաղվա խաղին տրամադրված է հաղթելու։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը։
«Թիմը չի դիտարկում պարտության տարբերակը»,- ընդգծել է նա։
Նշենք՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 25-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
--00—ՍՊ