ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
5-րդ շարասյան գեներալ Ֆրանկոն Փաշինյանն է, եթե ոչ, ապա թող բացահայտի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Սուրենյանցի համոզմամբ, Փաշինյանը սպանել է Արցախի սուբյեկտայնությունը և հենց նրա պատճառով է, որ այսօր Սերգեյ Լավրովը Արցախի համար առաջարկում է Դոնբասի կամ էլ Կոսովոյի սերբերի տարբերակը։
Բանախոսի կարծիքով, չի կարելի Լավրովին կամ էլ Բլինքենին մեղադրել, քանի որ իրավիճակը ստեղծվել է Փաշինյանի և նրա նախորդների քայքայիչ գործունեության պատճառով։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ