ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 2-ին ավելի վաղ ձերբակալված Երևանի բնակիչներ 45-ամյա Գևորգ Մանուկյանն ու 32-ամյա Արսեն Կիրակոսյանն ազատ են արձակվել։
Գ․ Մանուկյանը, ով Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է, ձերբակալվածների պահման վայրից է ազատ արձակվել, իսկ վերջինիս վարորդ Ա․ Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Հիշեցնենք՝ ոստիկանները մարտի 31-ին Խորենացու փողոցի 28 հասցեի մոտ ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Ոստիկանության կենտրոնական բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ 45-ամյա Գևորգ Մանուկյանին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Արսեն Կիրակոսյանին:
--00—ՅՄ